Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերազանցության պատվոգիր՝ ՀՀ ԳԱԱ-ին

Գերազանցության պատվոգիր՝ ՀՀ ԳԱԱ-ին
28.07.2014 | 18:52

Ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած տեղեկատվության՝ վաղը՝ հուլիսի 29-ին, ժ. 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Արարատ» սրահում տեղի կունենա Օրաքլ (Oracle) օգտատերերի հայկական խմբի առաջին մեծ կոնֆերանսի բացումը, որի ընթացքում ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումների համար ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի կողմից կշնորհվի գերազանցության պատվոգիր ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիային (ՀՀ ԳԱԱ), իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի կողմից՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին (ԵրՄՄԳՀԻ):

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ